Շատ բան եմ ասել և էլի շատ բան ունեմ ասելու. Մամուկա Խազարաձե
Վրաստանի խորհրդարանի ֆինանսա-բյուջետային կոմիտեում լսում են «ԹիԲիՍի բանկի» բաժնետերերին՝ Մամուկա Խազարաձեին և Բադրի ջափարիձեին:
Մինչ հանդիպումը Մամուկա Խազարաձեն լրագրողների մոտ մեկնաբանություն չի արել: նա միայն ասել է, որ շատ բան է ասել և էլի շատ բան ունի ասելու:
«Շնորհակալություն հետաքրքրվելու համար: Շատ եմ գնահատում, որ հետաքրքրվում եք արդարությունը պարզելով: Խնդրում եմ սպասեք ևս 10 րոպե և կոմիտեին նիստին կասեմ ամեն բան: Մինչ կոմիտեի սկիզբը չեմ կարող որևէ բան ասել: Շատ բան եմ ասել և էլի շատ բան ունեմ ասելու»,-նշել է Խազարաձեն:
Ինչպես հայտարարում են իշխող թիմում, հիմնական հարցերը «ԹիԲիՍի բանկի» բաժնետերերի մոտ ունեն կապված դատախազության կողմից տարածած լրատվությանը:
Խորհրդարանային մեծամասնությունը Մամուկա Խազարաձեին և Բադրի Ջափարիձեին հարցեր է առաջադրելու նաև օֆշորային ընկերության կապակցությամբ:
Հեղինակ -
Edgar Barsegyan