Շարունակվում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնական այցը Բրյուսել:
Սալոմե Զուրաբիշվիլին այսօր հանդիպում է անցկացնելու Եվրոպայի միության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի և Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանիի հետ, որից հետո արվելու են համատեղ հայտարարությունները:
Դրա հետ մեկտեղ, հունվարի 23-ին Վրաստանի նախագահը հանդիպելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգին և Հյուսիսատլանտյան խորհրդին:
Սալոմե Զուրաբիշվիլին առաջին պաշտոնական այցով Բրյուսել է այցելել հունվարի 22-ին: