Շարունակելու ենք սերտ համագործակցությունը Վրաստանի հետ. Կոնգրեսական Դևին Նունես
Հանրապետական կոնգրեսական Դևին Նունեսի հայտարարությամբ, Վրաստանը զգալի ներդրում ունի Եվրաատլանտյան անվտանգության ապահովման գործում և Ամերիկայի Միացյալ Նահանգները հետաքրքրված է շարունակել սերտ համագործակցությունը Վրաստանի կառավարության հետ, երկրի տնտեսական աճի և հարաբերությունների հետագա զարգացմանը զուգահեռ:
Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, կոնգրեսականն այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով, Վրաստանի հետ սերտ համագործակցությունը շարունակվելու է:
«Մենք կշարունակենք սերտ համագործակցել Վրաստանի հետ: Թրամփի վարչակազմը և հանրապետականները կոնգրեսում փորձում ենք և ցանկանում, որ ՆԱՏՕ-ն (NATO) լինի ավելի ուժեղ և ապահովված, որպեսզի օգնի այնպիսի երկրներին ինչպիսին Վրաստանն է: Վրաստանը մեծ ջանքեր է գործադրում Աֆղանստանում ահաբեկչության դեմ պայքարում: Ուրախ եմ, որ հանդիպել եմ Վրաստանի արտաքին գործերի նախարարի հետ: Մենք կշարունակենք աշխատել Վրաստանի կառավարության հետ», – ասել է կոնգրեսականը:
Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության լրատվությամբ, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը, Վրաստանի եվրոպական ինտեգրման հաջողությունները և հետագա պլանները, ինչպես նաև կարևորել են Միացյալ Նահանգների կարևոր դերը եվրաատլանտյան նպատակների իրականացման ճանապարհին:
Վաշինգտոն կատարած այցի շրջանակներում Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին հանդիպել է նաև սենատորներ՝ Ջին Շահինի և Ջիմ Ռիշի հետ: