Շարունակելու ենք օգնել մեր գործընկերներին, որպեսզի նրանք դիմադրեն Ռուսաստանի կողմից իրականացվող կիբերհարձակումներին. Մարկ Էսպեր
ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղար, Մարկ Էսպերն ասում է, որ Վաշինգտոնը կշարունակի օգնել իր գործընկերներին և դաշնակիցներին հաղթահարելու Ռուսաստանի կողմից կիբերհարձակումների սպառնալիքը:
Այս մասին Մարկ Էսպերը հայտարարել է Ռուսաստանի կողմից Վրաստանի վրա իրականացրած լայնածավալ կիբերհարձակումների վերաբերյալ առաջադրած հարցին պատասխանելիս:
«Ռուսաստանը բարելավել է իր կիբեր հնարավորությունները: Նրանք փորձում են ազդել կամ միջամտել շատ երկրների վրա: Մենք դա անձամբ ենք տեսել, և դա մի հարց է, որին լուրջ ենք վերաբերվում: Մենք շարունակելու ենք աջակցել մեր գործընկերներին և դաշնակիցներին հաղթահարելու Ռուսաստանի միջամտության սպառնալիքը, ներառյալ կիբերհարձակումները»,- ասել է Մարկ Էսպերը:
Բացի այդ, ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարը նշել է, որ Միացյալ Նահանգները պետք է դիմեն ոչ միայն պաշտպանական, այլև հարձակողական գործողություններին:
Փետրվարի 20-ին, Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում հայտարարել են, որ 2019 թվականի հոկտեմբերին, Վրաստանում կիբերհարձակում է իրականացվել Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից:
Լայնածավալ կիբերհարձակումը տեղի է ունեցել 2019 թվականի հոկտեմբերի 28-ին: հիմնախնդիրներ են ստեղծվել հարյուրավոր կայքերի, այդ թվում ՝ Վրաստանի առաջին ալիքի վեբ-պորտալի և ներքին ցանցի մոտ: Վրաստանի ռադիոն ժամանակավորապես խափանվել էր: Արգելափակվել էին մի շարք հեռուստատեսություններ և վեբ պորտալներ:
Կիբերհարձակումն իրականացվել էր նաև Վրաստանի նախագահի աշխատակազմի կայքի վրա: Կայքերի բացման ժամանակ հայտնվում էր նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի լուսանկարը ՝ «Ես կվերադառնամ» վերնագրով:
Հեղինակ -
Edgar Barsegyan