Շառլ Միշելի այցը հնարավոր է լրացուցիչ խթան հանդիսանալ կողմերի համար, որ նստեն բանակցությունների սեղանի շուրջ. Սանդրո Ռաքվիաշվիլի
Նման բարձր մակարդակի այցը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ կողմերի համար, բանակցային սեղանի շուրջ նստելու համար,- այս մասին Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի Վրաստան այցի կապակցությամբ հայտարարել է «Գիրչիի» անդամ Սանդրո Ռաքվիաշվիլին:
«Այցը բնական է, կարևոր և ակնհայտորեն պայմանավորված է մեր ունեցած ճգնաժամով և Նիկա Մելիայի ձերբակալությունից ի վեր ծագած խնդիրներով: Մենք տեսնում ենք, որ դիվանագիտական կորպուսը ակտիվացված է և փորձում է լուծել ներքաղաքական խնդիրները: Նման բարձրաստիճան այցը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ կողմերին բանակցային սեղանի շուրջ հավաքելու համար:
Մենք ոչ մի ծանուցում չենք ստացել Եվրախորհրդի նախագահի հետ հանդիպման մասին: Գրել ենք դեսպանատանը և մենք սպասում ենք պատասխանի: Դեռ չգիտեմ կհանդիպենք, թե ոչ», – ասել է Ռաքվիաշվիլին:
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը այսօր կայցելի Վրաստան: Այցի ընթացքում Միշելը հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ: Շառլ Միշելը կհանդիպի նաև քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ: