Շառլ Միշելի այցը այն աջակցության հստակ արտահայտումն է, որը Եվրամիության կողմից ունեն ասոցացված երկրները. Մակա Բոճորիշվիլի
Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի այցը Վրաստան, այն աջակցության շատ հստակ ուղերձն է, որը Եվրամիությունը ցուցաբերում է մեր երկրին, – այս մասին հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամ Մակա Բոճորիշվիլին:
Պատգամավորի խոսքով, հատկապես ուշագրավ է, որ այցը տեղի է ունենում բավականին բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ տարածաշրջանում շատ կարևոր իրադարձություններ են տեղի ունենում:
«Այս ֆոնի ներքո, Շառլ Միշելի որոշումը` այցելել ասոցացված գործընկեր երկրներ `Վրաստան, Ուկրաինա և Մոլդովա, շատ կարևոր ուղերձ է: Աջակցության հստակ արտահայտում, որն ունի Եվրամիությունն իր ասոցացված գործընկերների հանդեպ: Եվրամիության դիրքորոշումը մեզ հայտնի է, մենք գիտենք Եվրամիության ուղերձները, որոնք արդեն բազմիցս են տարածվել: Վերջին հաղորդագրությունը Եվրամիության արտաքին գործողությունների հայտարարությունն էր: Բնականաբար, մենք շատ ուշադիր ենք լսում Եվրամիության, ինչպես նաև Միացյալ Նահանգների դիրքորոշումը: Ուղերձն այն է, որ երկրում պետք է տեղի ունենա քաղաքական գործընթացի լիքցքաթափում, քաղաքական գործընթացը պետք է շարունակվի խորհրդարանում և ընդդիմությունը պետք է ներգրավվի քաղաքական գործընթացներում», – ասել է Բոճորիշվիլին:
Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Վրաստան է ժամանելու այսօր: Այցի ընթացքում Միշելը հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ:
Չարլզ Միշելը կհանդիպի նաև քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ:
Բացի այդ, Եվրոպական խորհրդի նախագահը կայցելի բռնազավթված գծի մոտ, որպեսզի տեղում ծանոթանա ստեղծված իրավիճակին: