Շառլ Միշելը ժամանել է Կիև, որտեղ այսօր կայանալու է Եվրամիություն-Ուկրաինա համատեղ գագաթնաժողովը
Շառլ Միշելը ժամանել է Կիև, որտեղ այսօր կայանալու է Եվրամիություն-Ուկրաինա համատեղ գագաթնաժողովը

Եվրամիության խորհրդի նախագահը ժամանել է Կիև, որտեղ այսօր տեղի կունենա ԵՄ-Ուկրաինա համատեղ գագաթնաժողովը։ Այս մասին ասվում է Շառլ Միշելի «Թվիթերի» էջում։

«Ես վերադարձա Կիև ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովին նախագահ Զելենսկու, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հետ։ Մենք կաջակցենք Ուկրաինային ԵՄ ճանապարհին ամեն քայլափոխի»,- գրել է Շառլ Միշելը։

Հիշեցնենք, որ այսօր Կիևում կայանալու է ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովը։