Շառլ Միշելը կոչ է արել Վլադիմիր Պուտինին Զատկի կապակցությամբ անհապաղ մարդասիրական հասանելիություն ապահովել Մարիուպոլ և պաշարված այլ քաղաքներ

17:19, 22.04.2022

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին սոցիալական ցանցում գրում է Շառլ Միշելը։

Շառլ Միշելը Վլադիմիր Պուտինին կոչ է անում անհապաղ մարդասիրական հասանելիություն ապահովել Մարիուպոլ և պաշարված այլ քաղաքներ՝ ուղղափառ Զատիկի կապակցությամբ։

«Եվրամիության խորհրդի նախագահը հեռախոսազրույցում վերահաստատել է ԵՄ դիրքորոշումը՝ ի պաշտպանություն Ուկրաինայի և նրա ինքնիշխանության, ինչպես նաև Ռուսաստանի ագրեսիայի դեմ պատժամիջոցների սահմանման», – ասվում է հայտարարության մեջ։

Նմանատիպ