Շառլ Միշելը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ արեց զերծ մնալ իրենց միջեւ առկա խնդիրների լուծման գործընթացում ագրեսիվ հռետորաբանությունից
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Երեւանում կայացած մամուլի ասուլիսում խոսեց Երեւանի ու Բաքվի միջեւ առկա խնդիրների լուծման պայմանների մասին:
Շառլ Միշելը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ արեց զերծ մնալ իրենց միջեւ առկա խնդիրների լուծման գործընթացում ագրեսիվ հռետորաբանությունից:
«Անհրաժեշտ է ձեռնպահ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից, որպեսզի հնարավոր լինի անդրադառնալ բոլոր բաղադրիչներին և տարրերին: Ես վաղը նաև հանդիպում ունեմ Ադրբեջանի նախագահի հետ, տեսնենք, թե ինչ կառուցողական և դրական դեր կարող է խաղալ Եվրամիությունը: Երկրորդ կետը սահմանների սահմանազատումն է: Կողմերի համար օգտակար կլիներ լքել վիճելի տարածքները ՝քննարկումների հնարավորություն համար: Երրորդ կետը տրանսպորտի և այլ ոլորտներում համագործակցությունն է, որը կնպաստի տնտեսական աճին, և չորրորդ կետն այն է, որ պետք է հնարավորություն ընձեռվի խաղաղ բանակցությունների՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի հարցը լուծելու համար», – ասաց Միշելը՝ Նիկոլ Փաշինյանի հետ դեմ առ դեմ հանդիպումից հետո:
Նրա խոսքով, Եվրամիության ողջ պատմությունը հիմնված է անցյալի հակամարտությունների հաղթահարման վրա: