Շառլ Միշել. Եվրամիությունը կպաշտպանի Վրաստանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը
Շառլ Միշել. Եվրամիությունը կպաշտպանի Վրաստանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը

Եվրամիությունը կպաշտպանի Վրաստանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը,- Լեհաստանի Կրակով քաղաքում կայացած Վիշեգրադի խմբի վարչապետների հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

Տեղեկատվությունը տարածում են ուկրաինական լրատվամիջոցները:

«Առաջիկա շաբաթների ընթացքում ես հնարավորություն կունենամ այցելել Ուկրաինա և Վրաստան: Այնտեղ ես կխոսեմ այն ​​մասին, թե ինչպես ենք մենք ցանկանում համերաշխություն իրականացնել այս երկրների հետ: Խոսքը նաև Ուկրաինայի և Վրաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու մասին է», – ասաց Շառլ Միշելը:

Չեխիայի, Սլովակիայի, Հունգարիայի և Լեհաստանի վարչապետների հետ հանդիպմանը քննարկման հիմնական թեմաներն էին՝ «Կովիդ 19», կլիմա և թվային տարածություն, անվտանգություն, պաշտպանություն, ինչպես նաև արտաքին կապեր և եվրոպական արժեքներ: Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ, Եվրախորհրդի նախագահը նախատեսում է մարտի 2-3-ին այցելել Ուկրաինա: