Շառլ Միշել. Եթե թեկնածու երկրներն աջակցեն Եվրամիության սկզբունքներին չհամապատասխանող օրինագծերին, դա կազդի գործընթացի վրա
Շառլ Միշել. Եթե թեկնածու երկրներն աջակցեն Եվրամիության սկզբունքներին չհամապատասխանող օրինագծերին, դա կազդի գործընթացի վրա

Ուզում եմ հստակ ասել, որ խորհրդարանում քվեարկված օրենքի նախագիծը Վրաստանին չի մոտեցնում Եվրամիությանը, այլ ընդհակառակը, մենք հիասթափված ենք, որ կառավարությունը նման որոշում է կայացրել»,- այս մասին «Եվրոնյուս»-ին տված հարցազրույցում հայտարարել է, Եվրոպական խորհրդի նախագահ Չարլ Միշելը:

«Եվրոնյուս»-ը գրում է, որ Վրաստանը թեկնածուի կարգավիճակ է ստացել դեկտեմբերին՝ դրանով իսկ իրականացնելով հետխորհրդային երկրի վաղեմի ձգտումը։ Շառլ Միշելի խոսքով՝ որոշումը հիմնարար էր, և այժմ Բրյուսելը սպասում է ավելի շատ դրական ազդանշանների Թբիլիսիից։

Ինչպես գրում է «Եվրոնյուս»-ը, այն հարցին, թե «արտաքին ազդեցության թափանցիկության մասին» վիճահարույց օրինագծի պատճառով կարող է սառեցնել անդամակցության բանակցությունների բացման գործընթացը, Շառլ Միշելը չի ​​խորացել և նշել, որ ցանկացած զարգացում, որը չի համապատասխանում Եվրամիության չափորոշիչներին, ազդեցություն կունենան, թե ինչպես Բրյուսելը կգնահատի դիմողի հնարավորությունները:

«Ընդլայնման գործընթացը հիմնված է արժանիքների վրա։ Այս ամենը հիմնված է այն գաղափարի վրա, որ թեկնածու երկրները՝ նրանք, ովքեր ցանկանում են անդամակցել Եվրամիությանը, պետք է հարգեն ընդհանուր հիմնարար սկզբունքներն ու արժեքները։ Եթե ​​նրանք աջակցեն այդ սկզբունքներին ու արժեքներին չհամապատասխանող օրինագծերին, դա կազդի գործընթացի վրա»,- ասել է Շառլ Միշելը։