Շառլ Միշել – Ուկրաինայի նախագահի և Հունաստանի վարչապետի հանդիպման ժամանակ Օդեսայի վրա հարձակումը Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմում Ռուսաստանի վախկոտ մարտավարության ևս մեկ նշան է

22:45, 06.03.2024

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը սոցիալական ցանցերում արձագանքում է Օդեսայում տեղի ունեցած պայթյունին։

«Օդեսայի վրա հարձակումը Ուկրաինայի նախագահի և Հունաստանի վարչապետի հանդիպման ժամանակ Ռուսաստանի վախկոտ մարտավարության ևս մեկ նշան է Ուկրաինայի դեմ ագրեսիայի պատերազմում։ Սա շատ անարժան վարքագիծ է նույնիսկ Կրեմլի սցենարի համար։ ԵՄ-ի լիակատար աջակցությունն Ուկրաինային ու նրա խիզախ ժողովրդին անսասան է»,- գրում է Շառլ Միշելը։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահի հետ Հունաստանի վարչապետի հանդիպումից քիչ առաջ ուժեղ պայթյուն է որոտացել Օդեսայում։ Ըստ լրատվամիջոցների՝ հունական պատվիրակության անդամներից ոչ ոք չի տուժել, սակայն, ըստ հույն լրագրողների, Հունաստանի վարչապետը հրթիռի ընկնելու վայրից 150 մետր հեռավորության վրա է գտնվել։

Նմանատիպ