Շառլ Միշել. Մեզ անհանգստացնում են Վրաստանում տեղի ունեցող զարգացումները, խաղաղ բողոքի իրավունքը ցանկացած ժողովրդավարության հիմքն է
Շառլ Միշել. Մեզ անհանգստացնում են Վրաստանում տեղի ունեցող զարգացումները, խաղաղ բողոքի իրավունքը ցանկացած ժողովրդավարության հիմքն է

Մենք շատ մտահոգված ենք Վրաստանում տեղի ունեցող զարգացումներով։ Խաղաղ բողոքի իրավունքը ցանկացած ժողովրդավարության հիմքն ,- այսպես է արձագանքել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ տեղի ունեցած իրադարձություններին։

Ինչպես գրում է Շառլ Միշելը «Թվիթեր»-ում, «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումն անհամատեղելի է Եվրամիության ուղու հետ։

«Օտար ազդեցության» օրենքի ընդունումը չի համապատասխանում Եվրամիության այն ուղուն, որը ցանկանում է Վրաստանի մեծամասնությունը։ Օրենքի գերակայությանը և մարդկային արժեքներին նվիրվածությունը առանցքային է ԵՄ նախագծի համար»,- գրում է Շառլ Միշելը։