Շառլ Միշել – Լիբանանում հրադադարը անհրաժեշտ քայլ է Մերձավոր Արևելքում լարվածության թուլացման ուղղությամբ
Լիբանանում հրադադարը անհրաժեշտ քայլ է Մերձավոր Արևելքում լարվածության թուլացման ուղղությամբ, սոցցանցում գրում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Շառլ Միշելն արձագանքում է Իսրայել-Լիբանան հրադադարի համաձայնագրին։
«Լիբանանում հրադադարը անհրաժեշտ քայլ է Մերձավոր Արևելքում լարվածության թուլացման ուղղությամբ։ Դրա արագ իրականացումը պետք է ապահովի Լիբանանի և Իսրայելի քաղաքացիների անվտանգությունը»,- գրում է Շառլ Միշելը։