Շառլ Միշել. Քաղաքական սպեկտրում կառուցողական և ներառական երկխոսությունն այժմ չափազանց կարևոր է
Շառլ Միշել. Քաղաքական սպեկտրում կառուցողական և ներառական երկխոսությունն այժմ չափազանց կարևոր է

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարում է, որ Վրաստանի հարցը ներառել է Բուդապեշտում նախատեսված Եվրոպական խորհրդի ոչ պաշտոնական հանդիպման օրակարգում։

Ինչպես սոցիալական ցանցում գրել է Շառլ Միշելը, ենթադրյալ ընտրախախտումները պետք է լրջորեն հետաքննվեն ու շտկվեն։

Նրա գնահատմամբ՝ ներկայումս ամենակարևորը քաղաքական սպեկտրում կառուցողական և ներառական երկխոսությունն է։

«Վրաստանի խորհրդարանական ընտրություններից հետո ես որոշեցի Վրաստանի հարցը ներառել Բուդապեշտում նախատեսված Եվրոպական խորհրդի ոչ պաշտոնական հանդիպման օրակարգում։ Մենք հաշվի ենք առնում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախնական գնահատականը և կոչ ենք անում Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և համապատասխան այլ գերատեսչություններին կատարել իրենց պարտականությունը՝ արագ, թափանցիկ և անկախ հետաքննելու և դիտարկելու ընտրախախտումները և հարակից մեղադրանքները: Այս ենթադրյալ խախտումները պետք է լրջորեն հետաքննվեն և շտկվեն։ Մենք կրկնում ենք Եվրամիության կոչը Վրաստանի ղեկավարությանը` ցուցաբերել ամուր հավատարմություն երկրի դեպի ԵՄ ճանապարհին, ինչպես նաև համաձայն Եվրոպական խորհրդի հունիսի և հոկտեմբերյան եզրակացությունների: Ներկայումս քաղաքական սպեկտրում կառուցողական և ներառական երկխոսությունը չափազանց կարևոր է։ Նոյեմբերին Եվրոպական խորհուրդը կգնահատի իրավիճակը և կորոշի հաջորդ քայլերը Վրաստանի հետ հարաբերություններում»,- գրում է Շառլ Միշելը։