Շառլ Միշել. Իսրայելը պետք է հետևի միջազգային իրավունքի կանոններին, եթե չի ցանկանում մեկուսացված լինել միջազգային հանրության կողմից
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի խոսքով՝ Իսրայելը պետք է հետևի միջազգային իրավունքի կանոններին, եթե չի ցանկանում մեկուսացված լինել միջազգային հանրության կողմից։ Այս մասին Միշելն ասել է ֆրանսիական լրատվամիջոցների հետ զրույցում։
Միաժամանակ Միշելը հերքում է այն տեղեկությունը, թե պաղեստինցիներին եվրոպական մարդասիրական օգնությունը կապված է իսրայելցի պատանդների ազատ արձակման հետ։ «Այս օգնությունը տրամադրվում է անվերապահորեն, բայց խնդիրն այն է, որ այն չի հասել իր նպատակակետին», – ասել է Միշելը։
Եվրոպական խորհրդի նախագահը բացատրում է, որ հակամարտության լուծումը ԵՄ-ի համար «բացարձակ առաջնահերթություն» է: