Շառլ Միշել. Այսօր սկսվում է քրտնաջան աշխատանք, որը Վրաստանը պետք է կատարի՝ եվրատլանտյան ճանապարհով առաջ շարժվելու համար, այս նվաճումը ձերն է, հիմա մարտահրավեր է` այն գործի դնելը
Շառլ Միշել. Այսօր սկսվում է քրտնաջան աշխատանք, որը Վրաստանը պետք է կատարի՝ եվրատլանտյան ճանապարհով առաջ շարժվելու համար, այս նվաճումը ձերն է, հիմա մարտահրավեր է` այն գործի դնելը

Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի խոսքով, քաղաքական ճգնաժամը հաղթահարելու վերաբերյալ համաձայնության գալուց հետո Վրաստանը պետք է սկսի քրտնաջան աշխատանք կատարել եվրատլանտյան ճանապարհին առաջընթացի համար:

«Քաղաքական ճգնաժամը հաղթահարելու վերաբերյալ Սալոմե Զուրաբիշվիլիի և բոլոր առաջնորդների հետ համաձայնության գալուց հետո այսօր սկսվում է քրտնաջան աշխատանք, որը Վրաստանը պետք է կատարի՝ եվրատլանտյան ճանապարհով առաջ շարժվելու համար: Այս նվաճումը ձերն է: Հիմա մարտահրավեր է` այն գործի դնելը», – «Twitter»-ում գրել է Շառլ Միշելը: