Իմեդի հեռուստաընկերության, ինչպես նաև հոլդինգ մտնող «Մաեստրո» և GDS- ի սերվերները, անհայտ պատճառներով դուրս են եկել շարքից: Այս մասին սոցիալական ցանցում գրում է «Իմեդի» լրատվական ծառայության ղեկավար, Իրակլի Չիխլաձեն:
«Ցավոք, «Իմեդի» հեռուստաընկերությունն ու «Իմեդիի» հոլդինգ մտնող «Մաեստրոն» ու GDS-ը, դեռ չեն կարողանում վերսկսել հեռարձակումը: Անհայտ պատճառներով սերվերները խափանվել են: Տեխնիկական ծառայությունը փորձում է վերականգնել հեռարձակումը և աշխատանքային գործընթացը: «Քրոնիկայի» հիմնական թողարկումը որքան հնարավոր է շուտ կվերադառնա եթեր»,- ասվում է Իրակլի Չիխլաձեի հայտարարության մեջ: