Շալվա Պապուաշվիլին, Թուրքիայի Մեծ Ազգային ժողովի նախագահի հրավերով, մեկնել է Անկարա
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա։
Վրաստանի խորհրդարանի փոխանցմամբ՝ Շալվա Պապուաշվիլին կհանդիպի Թուրքիայի Մեծ Ազգային ժողովի նախագահ Ռուման Քուրթուլմուշի հետ։
Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում են Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Իլիա Ինջիան, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն, պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Ալեքսանդրե Տաբատաձեն և Վրաստանի խորհրդարանի Թուրքիայի հետ բարեկամության խմբի ղեկավար Գիա Չղոնիան։
Խորհրդարանի նախագահի այցը Անկարա կավարտվի հունիսի 18-ին։