Շալվա Պապուաշվիլին Սուրբ Ծննդյան բարիքներ է նվիրել «Ալիլոյի» երթի մասնակիցներին
Շալվա Պապուաշվիլին Սուրբ Ծննդյան բարիքներ է նվիրել «Ալիլոյի» երթի մասնակիցներին

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Սուրբ Ծննդյան բարիքներ է նվիրել «Ալիլոյի» երթի մասնակիցներին և շնորհավորել Սուրբ Ծնունդն ու Ամանորը։

«Համայն Վրաստանին, հատկապես երկրից դուրս գտնվող մեր հայրենակիցներին շնորհավորում եմ Սուրբ Ծնունդը, մաղթում երկարակեցություն, բարություն, խաղաղություն՝ ընտանիքում և ընտանիքից դուրս։ Կուզենայի, որ այս առանձնահատուկ օրը բոլորը մտածեին, որ ամենակարևորն այն է, որ մարդիկ բարին սերմանեն այս երկրում: Հիմնական բանն այն է, որ մարդիկ միմյանց նկատմամբ լինեն բարի, և այս դեպքում Տերը կարթնացնի իր խոսքը մեր մեջ, և դա կլինի Տիրոջ ծնունդը մեր սրտերում»,- ասել է Շալվա Պապուաշվիլին:

«Ալիլոյի» երթի ընթացքում ստացված նվիրատվությունները կբաշխվեն մանկատներին, քրեակատարողական հիմնարկներին, ծերանոցներին։

«Ալիլոյի» երթի ավանդույթը շարունակվում է արդեն 22 տարի։ 2000 թվականից Սուրբ Ծննդյան երթը անցկացվում է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդի օրհնությամբ։

Ալիլոյի երթը մեկնարկել է Առաջին Հանրապետության հրապարակից և կավարտվի Երրորդության տաճարում։