Շալվա Պապուաշվիլին պատվիրակության հետ հանդիպումներ է սկսում Լիխտեյնշտեյնի Իշխանությունում
Շալվա Պապուաշվիլին պատվիրակության հետ հանդիպումներ է սկսում Լիխտեյնշտեյնի Իշխանությունում

 

«Սա խորհրդարանի նախագահի առաջին պաշտոնական այցն է Լիխտեյնշտեյն, այսօր մենք հանդիպում կունենանք վարչապետի, խորհրդարանի նախագահի հետ», -ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Նրա խոսքով, հանդիպումների հիմնական հարցը լինելու է կապի և հարաբերությունների ամրապնդումը։

«Առանձնահատուկ նշանակություն ունի երկրների միջեւ հարաբերությունները խորհրդարանների միջեւ էլ ավելի սերտացնելը։ Լիխտենշտեյնը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահն է այս տարվա առաջին կիսամյակում։ Ուստի նրա նախագահությունը առանձնահատուկ նշանակություն ունի, որպեսզի Եվրոպայի խորհրդում խոսենք Վրաստանի շահերի մասին։ Լիխտենշտեյնը ՄԱԿ-ում մեր բանաձեւի ակտիվ աջակիցներից է, որը վերաբերում է Վրաստանից տեղահանվածներին։ Իհարկե, մենք կխոսենք այս թեմաների մասին։ Նաև այն մարտահրավերների մասին, որոնց բախվում է Վրաստանն այս բուռն շրջանում՝ կապված տարածաշրջանում առկա բարդ անվտանգության միջավայրի հետ»,- ասել է Պապուաշվիլին։