Շալվա Պապուաշվիլին պաշտոնական այցով մեկնել է Կենտրոնական Ասիայի տարածաշրջան
Շալվա Պապուաշվիլին պաշտոնական այցով մեկնել է Կենտրոնական Ասիայի տարածաշրջան

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին պաշտոնական այցով մեկնել է Կենտրոնական Ասիայի տարածաշրջան։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։

Նրանց հաղորդմամբ, այցի շրջանակներում խորհրդարանի նախագահը բարձր մակարդակի հանդիպումներ կունենա Ուզբեկստանի, Թուրքմենստանի և Ղազախստանի օրենսդիր և գործադիր իշխանությունների ղեկավարների հետ։

«Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած խորհրդարանական պատվիրակության կազմում են՝ Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի հետ բարեկամության խմբի ղեկավար Կախա Կախիշվիլին, Տարածաշրջանային քաղաքականության և ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ, Թուրքմենստանի խորհրդարանի հետ բարեկամության խմբի ղեկավար, իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Մաթիկաշվիլին, Ուզբեկստանի խորհրդարանի հետ բարեկամության խմբի ղեկավար, մշակույթի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալը, Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բայա Կվիցիանին, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Անտոն Օբոլաշվիլին։

Այցը կավարտվի ապրիլի 13-ին»,- նշել են խորհրդարանի մամուլի ծառայությունից։