Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին պաշտոնական այցով մեկնել է Հունգարիա։
Խորհրդարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի շրջանակներում խորհրդարանի նախագահը բարձր մակարդակի հանդիպումներ կունենա Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։
«Շալվա Պապուաշվիլին կհանդիպի խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերի, վարչապետ Վիկտոր Օրբանի և նախագահ Թամաշ Շույոկի հետ»։
Վրացական պատվիրակությունը՝ խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորությամբ, ներառում է Վրաստանի խորհրդարանի Հունգարիայի խորհրդարանի հետ բարեկամության խմբի անդամ, ոլորտային էկոնոմիկայի և տնտեսական քաղաքականության հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Իրակլի Մեզուրնիշվիլին: