Շալվա Պապուաշվիլին կրկին ընտրվել է Վրաստանի խորհրդարանի նախագահ
Շալվա Պապուաշվիլին կրկին ընտրվել է Վրաստանի խորհրդարանի նախագահ

Շալվա Պապուաշվիլին կրկին ընտրվել է Վրաստանի խորհրդարանի նախագահ՝ 11-րդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանում։

Գրանցումն անցել է 88 պատգամավոր, խորհրդարանի 88 պատգամավոր աջակցել է Պապուաշվիլիի ընտրությանը խորհրդարանի նախագահի պաշտոնում։

Այսօրվա նիստում կընտրվեն նաեւ նրա առաջին տեղակալն ու տեղակալները։

Մինչ այդ 11-րդ գումարման խորհրդարանը ճանաչեց 150 պատգամավորի լիազորություն։