Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ հանձնաժողովների նախագահների հարցում որոշակի փոփոխություններ կլինեն
Այսօր վարչապետը անվանել է կառավարության նոր կազմը, որոշ փոփոխություններ կլինեն հանձնաժողովների նախագահների հետ կապված, այս մասին լրագրողներին ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Պապուաշվիլիի խոսքով՝ այսօր բոլորը ամեն ինչ կիմանան հանձնաժողովների կազմի և խորհրդարանական այլ պաշտոնների մասին։
«Ինչ վերաբերում է խորհրդարանին եւ խորհրդարանի կազմաձեւմանը, դուք տեսաք, որ վարչապետն անվանեց կառավարության նոր կազմը, որը կներկայացվի խորհրդարանին։ Տեսաք մեր գործընկերներին, ովքեր ղեկավարելու են տարբեր նախարարություններ: Այստեղից արդեն կարելի է ենթադրել, որ հանձնաժողովների նախագահների մասով որոշակի փոփոխություններ կլինեն։ Այսօր բոլորը կիմանան ամեն ինչ՝ և՛ հանձնաժողովների կազմը, և՛ խորհրդարանական մյուս պաշտոնները»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցում հայտնել է կառավարության նոր կազմը։