Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Խորվաթիայի նախագահի հետ
Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Խորվաթիայի նախագահի հետ

Խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Խորվաթիայի Հանրապետության նախագահ Զորան Միլանովիչի հետ։ Խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Շալվա Պապուաշվիլին ողջունել է Զորան Միլանովիչի առաջին այցը Վրաստան և ընդգծել այս այցի կարևորությունը։ Հանդիպմանը նշվել են Վրաստանի և Խորվաթիայի միջև բարեկամական հարաբերությունները։ «Շալվա Պապուաշվիլին շնորհակալություն հայտնեց խորվաթական կողմին Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ անսասան աջակցության համար: Խորվաթիայի նախագահը նշեց, որ զարմացած է Եվրամիության ներկայիս վերաբերմունքով Վրաստանի նկատմամբ, և իր նպատակն է անձամբ քննարկել ստեղծված իրավիճակը վրացական իշխանությունների հետ: Նրա խոսքով՝ Խորվաթիան վճռականորեն կանգնած է Վրաստանի կողքին։

Շալվա Պապուաշվիլին Խորվաթիայի նախագահի հետ զրուցեց Վրաստանի վերջին զարգացումների և Վրաստան-ԵՄ հարաբերությունների մասին: Խորվաթիայի նախագահը դրական գնահատեց Վրաստանի քաղաքականությունը, որն ուղղված է ինքնիշխանության և ազգային շահերի պաշտպանությանը։

Հանդիպմանը ներկա էին նաև փոխնախագահ Իլյա Ինջիան, փոխնախագահ Սոզար Սուբարին, արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն, եվրոպական ինտեգրման կոմիտեի նախագահ Լևան Մախաշվիլին, կրթության, գիտության և երիտասարդության հարցերի կոմիտեի նախագահ Մարիամ Լաշխին։