Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Տաջիկստանի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Տաջիկստանի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Ֆայզալի Իդիզոդայի հետ։
Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է տաջիկ գործընկերոջը խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի և նախագահ ընտրվելու կապակցությամբ։
Կողմերն ընդգծել են Վրաստանի և Տաջիկստանի Հանրապետության միջև առկա բարեկամական հարաբերությունները։ Նշվեց, որ անցյալ տարի լրացավ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչը լավ հնարավորություն է խորացնելու խորհրդարանական կապերը։
Կողմերն անդրադարձել են առաջիկայում երկու օրենսդիր մարմիններում բարեկամության խմբերի ձևավորման կարևորությանը։ Նշվել է նաև կոմիտեների միջև կապեր հաստատելու պատրաստակամությունը։
Ֆայզալի Իդիզոդան Շալվա Պապուաշվիլիին հրավիրել է Տաջիկստանի Հանրապետություն։
Հանդիպումը կայացել է Ուզբեկստանի Հանրապետության մայրաքաղաք Տաշքենդում Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակներում։