Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Իսպանիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիշել Բատետի հետ

22:08, 23.11.2022

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Իսպանիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիշել Բատետի հետ։

Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Շալվա Պապուաշվիլին շնորհակալություն է հայտնել Ներկայացուցիչների պալատի նախագահին՝ Վրաստանի տարածքային ամբողջականության աջակցության համար:

Կողմերը խոսել են խորհրդարանական կապերի խորացման մասին, այդ թվում՝ ոլորտային հանձնաժողովների և բարեկամության խմբերի միջև։ Այս համատեքստում դրական է գնահատվել Իսպանիայի Ներկայացուցիչների Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի այցը Վրաստան 2022 թվականի հուլիսին։ Նրանք ողջունել են վերջին 30 տարիների ընթացքում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության աճող դինամիկան։

Զրույցում անդրադարձ է կատարվել նաև Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիային, Սևծովյան տարածաշրջանի և Եվրոպայի անվտանգության մարտահրավերներին։

Շալվա Պապուաշվիլին իր իսպանացի գործընկերոջը տեղեկացրել է Վրաստանի կողմից ԵՄ հանձնարարականների կատարման ընթացքի մասին։

Մարիշել Բատետը նշել է, որ Իսպանիան կշարունակի վճռականորեն աջակցել Վրաստանի տարածքային ամբողջականությանը և եվրոպական ապագային։

Նմանատիպ