Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Իսլանդիայի նախագահին
Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Իսլանդիայի նախագահին

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Իսլանդիայի Հանրապետության նախագահ Գուդնի Յոհաննեսոնի հետ։

Շալվա Պապուաշվիլին ընդգծել է Իսլանդիայի Հանրապետությունից Վրաստան առաջին բարձր մակարդակի այցի կարևորությունը։ Նա շնորհակալություն է հայտնել իսլանդական կողմին՝ Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու եվրատլանտյան նպատակներին աջակցելու համար։

Ըստ Գուդնի Յոհաննեսոնի՝ կարևոր է, որ փոքր պետությունները համագործակցեն միջազգային մակարդակով՝ ընդհանուր նպատակներին հասնելու համար։

Խորհրդարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը խոսել են Վրաստանի և Իսլանդիայի միջև համագործակցության հնարավոր ուղղությունների մասին, ինչպիսիք են վերականգնվող էներգիան, կլիմայի փոփոխության դեմ պայքարը, նորարարությունները, մշակութային և կրթական փոխանակումները։ Գուդնի Յոհաննեսոնը նշել է, որ Իսլանդիան մեծ հաջողությունների է հասել հիդրոէներգիայի և երկրաջերմային էներգիայի օգտագործման հարցում։

Իսլանդական կողմն ասել է, որ Վրաստանն ունի յուրահատուկ աշխարհագրական դիրք և ջրային էներգիան օգտագործելու մեծ ներուժ։ Գուդնի Յոհաննեսոնը պատրաստակամություն է հայտնել կիսել Իսլանդիայի լավագույն փորձը Վրաստանի համար։