Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Վրաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Թեոդորուի հետ։
Շալվա Պապուաշվիլին ընդգծել է երկու երկրների դարավոր պատմամշակութային կապերը և արդյունավետ երկկողմ համագործակցությունը։ Խորհրդարանի նախագահը երախտագիտություն է հայտնել Հունաստանին՝ Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու եվրոպական ու եվրատլանտյան նկրտումներին աջակցելու համար։
Հանդիպմանը քննարկվել է ԵՄ-ին անդամակցելու Վրաստանի դիմումը։ Ընդգծվել է խորհրդարանի դերը ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին և այդ առումով խորհրդարանի նախագահի ծրագրերը, մասնավորապես, այն բարեփոխումները, որոնք պետք է Վրաստանի օրենսդրությունը մոտեցնեն ԵՄ օրենսդրությանը։
Հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայում ռուսական ներկայիս ագրեսիան։ Խորհրդարանի նախագահը խոսել է Ուկրաինային երկկողմ և բազմակողմ ձևաչափերով Վրաստանի աջակցության մասին։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։