Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի վերին պալատի փոխխոսնակի հետ
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին և խորհրդարանական պատվիրակության անդամները հանդիպել են Հնդկաստանի խորհրդարանի վերին պալատի փոխխոսնակ Հարիվանշի Նարայան Սինգհին։
Հանդիպմանը կողմերը խոսել են Ուկրաինայի նկատմամբ ռուսական ագրեսիայի մասին։ Նշվել է, որ ագրեսիան անընդունելի է, քանի որ այն խաթարում է խաղաղությունը և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները։
Կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հնարավոր ուղղությունները, այդ թվում՝ առևտրատնտեսական, կրթական, մշակութային, մարդկանց միջև հարաբերությունների ոլորտներում։
Հանդիպմանը ուշադրություն է դարձվել երկկողմ համագործակցության և խորհրդարանական հարաբերությունների խորացման հեռանկարներին, այդ թվում՝ խորհրդարանների վարչակազմերի մակարդակով։
Շալվա Պապուաշվիլին վրաց ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել հնդկական կողմին՝ 2021 թվականին Քեթևան թագուհու աճյունը Վրաց ուղղափառ եկեղեցուն հանձնելու համար։
Հանդիպումները կայացել են Ռուանդայում Միջխորհրդարանական միության 145-րդ վեհաժողովի շրջանակներում։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։