Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի հետ
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։ Այս մասին հայտնել է Վրաստանի խորհրդարանը։
Խորհրդարանի տվյալներով՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են միջազգային և տարածաշրջանային աշխարհաքաղաքական մարտահրավերները, ինչպես նաև միջազգային առևտրի և ներդրումների հարցերը։ Զրույցը նաև անդրադարձել է Վրաստանի և Հնդկաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը և այդ հարաբերությունների խորհրդարանական չափման կարևորությանը։
«Խորհրդարանի նախագահը Հնդկաստանի արտաքին գործերի նախարարին ներկայացրել է «Միջին միջանցք» նախագծի զարգացման ասպեկտները և դրա ապագա հեռանկարները։
Հանդիպումը տեղի է ունեցել Շալվա Պապուաշվիլիի Հնդկաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում։ Խորհրդարանական պատվիրակության կազմում են՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն, Հնդկաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար Վասիլ Չիգոգիձեն, տնտեսական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Շոթա Բերեկաշվիլին, «Վրացական երազանք» խմբակցության փոխնախագահ Հենրիետտա Ցիցավան», – ասվում է խորհրդարանի հայտարարության մեջ։