Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ
Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։

Շալվա Պապուաշվիլին նշել է, որ իր համար պատիվ է մասնակցել Միլլի Մեջլիսի արտահերթ նիստին, որը նվիրված է նախագահ Հեյդար Ալիևի 100-ամյակին։

Կողմերը դրական են գնահատել երկու երկրների և ժողովուրդների սերտ բարեկամական հարաբերությունները։ Ուշադրություն է հրավիրվել խորհրդարանական մակարդակով ոլորտային կոմիտեների և բարեկամության խմբերի միջև կապերի ամրապնդման անհրաժեշտությանը` ի շահ Վրաստանի և Ադրբեջանի ժողովրդի:

Նրանք անդրադարձել են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին։ Ուշադրություն է հրավիրվել Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև եռակողմ համագործակցությանը։

Վրաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները պայմանավորվել են խորհրդարանական կապերի հետագա ամրապնդման շուրջ։

Հանդիպմանը մասնակցել են խորհրդարանի փոխխոսնակ Արչիլ Թալակվաձեն, խորհրդարանի անդամներ Զաուր Դարգալին և Սավալան Միրզոևը, ինչպես նաև Ադրբեջանում Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարիձեն։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։