Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Ադրբեջանի վարչապետի հետ
Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Ադրբեջանի վարչապետի հետ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության վարչապետ Ալի Ասադովի հետ։

Խորհրդարանի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ կողմերն ընդգծել են Վրաստանի և Ադրբեջանի միջև պատմական բարեկամությունը և երկարաժամկետ արդյունավետ ռազմավարական գործընկերությունը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների համագործակցությունը տարբեր ուղղություններով, այդ թվում՝ խորհրդարանական մակարդակով, ինչպես նաև առևտրի, էներգետիկայի և կրթության ոլորտներում։

Կողմերը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը և ընդգծել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համար հետագա համագործակցության կարևորությունը։

Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության հետագա խորացման շուրջ»,- ասվում է խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Հանդիպմանը մասնակցել են խորհրդարանի փոխխոսնակ Արչիլ Թալակվաձեն, խորհրդարանի անդամներ Զաուր Դարգալը և Սավալան Միրզոևը, ինչպես նաև՝ Ադրբեջանում Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարիձեն։