Շալվա Պապուաշվիլի. Ժուլի Շարտավան պատմության մեջ կմնա որպես խիզախության և ասպետության խորհրդանիշ, նա այդպիսին էր իր կյանքում և իր անունը այդպես հավերժացրեց նահատակությամբ
Շալվա Պապուաշվիլի. Ժուլի Շարտավան պատմության մեջ կմնա որպես խիզախության և ասպետության խորհրդանիշ, նա այդպիսին էր իր կյանքում և իր անունը այդպես հավերժացրեց նահատակությամբ

«Ժուլի Շարտավայի անունը կապված է իսկական համամարդկային արժեքների հետ, ինչպիսիք են՝ հայրենիքը, սերը մերձավորի նկատմամբ, անձնազոհությունը»,- այս մասին սոցցանցում գրում է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Ինչպես նշում է խորհրդարանի նախագահը, տարիները Ժուլի Շարտավայի անձը դարձնում են ավելի կոթողային ու փառավոր, և նրա նվիրումը հպարտությամբ փոխանցվում է սերնդեսերունդ։

«Ժուլի Շարտավայի անունը կապված է իսկական համամարդկային արժեքների հետ, ինչպիսիք են հայրենիքը, սերը մերձավորի նկատմամբ, անձնազոհությունը։ Նա Վրաստանի պատմության մեջ կմնա որպես խոշտանգված հերոս, քաջության և ասպետության խորհրդանիշ։ Այդպիսին էր նա կյանքում և այդպես էլ նահատակությամբ հավերժացրեց իր անունը։ Ժուլի Շարտավան միասնական Վրաստանի ոգու անմահության մարմնացումն է, որը ժամանակից ու անցնող ամեն ինչից դուրս է։ Տարիներն էլ ավելի մոնումենտալ ու վեհ են դարձնում նրա անհատականությունը, և նրա նվիրումը հպարտությամբ փոխանցվում է սերնդեսերունդ, մեր սերունդներին: Այսօր Ժուլի Շարտավայի ծննդյան 80-ամյակն է, և ողջ Վրաստանը կհարգի նրա պայծառ հիշատակը, կխոնարհվի նրա անկոտրում ոգու և հայրենասիրության առաջ»,- գրել է խորհրդարանի նախագահը։