Շալվա Պապուաշվիլի. Ժամանակն է, որ բոլոր օտարերկրացիները, ովքեր պայքարել են «Թափանցիկության օրենքի» դեմ, ներողություն խնդրեն Վրաստանի կառավարությունից և վրաց ժողովրդից

22:56, 07.02.2025

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին արձագանքում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը սոցցանցերում։

«Ժամանակն է, որ բոլոր օտարերկրացիները, ովքեր պայքարել են «թափանցիկության օրենքի» դեմ, ներողություն խնդրեն Վրաստանի կառավարությունից և վրաց ժողովրդից»,- գրել է Շալվա Պապուաշվիլին՝ կիսելով Թրամփի հայտարարությունը։

Ի գիտություն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը USID-ի վերաբերյալ այսօր սոցիալական ցանցերում գրել է. «Կոռուպցիան USID-ում հասել է նախկինում հազվադեպ հանդիպող մակարդակի, փակեք այն»:

Նմանատիպ