Շալվա Պապուաշվիլի. Եվրոպան հարգանք է ուրիշների հանդեպ և ոչ թե հպատակություն, ճշմարտություն և ոչ կեղծավորություն, ձեռք մեկնել և ոչ՝ հակառակը, հոգևորություն և ոչ թե անաստվածություն
Շալվա Պապուաշվիլի. Եվրոպան հարգանք է ուրիշների հանդեպ և ոչ թե հպատակություն, ճշմարտություն և ոչ կեղծավորություն, ձեռք մեկնել և ոչ՝ հակառակը, հոգևորություն և ոչ թե անաստվածություն

Եվրոպան հարգանք է ուրիշների հանդեպ և ոչ թե հպատակություն, ճշմարտություն և ոչ կեղծավորություն, ձեռք մեկնել և ոչ՝ հակառակը, հոգևորություն և ոչ թե անաստվածություն,- այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին՝ Քութաիսիում, «Վրացական երազանքի» նախընտրական քարոզարշավի շրջանակներում խոսքով ելույթ ունենալիս:

Ինչպես նա նշեց, վրաց ժողովուրդը շատ լավ գիտի, որ երկրի հանդեպ կեղծավորությունն անմիջապես կվերջանա, երբ բոլորը տանը և դրսում կտեսնեն, թե իրականում որտեղ է կանգնած վրաց ժողովուրդը։

«Վրաց ժողովուրդը լավ գիտի, որ այս կեղծավորությունը ժամանակավոր երեւույթ է, այս աբսուրդը շուտով կվերջանա։ Այն կավարտվի նույն պահին, երբ բոլորը՝ տանը և դրսում, կտեսնեն, թե որտեղ է կանգնած վրաց ժողովուրդը։ Կտեսնեն, որ սա կայացած պետություն է՝ իր արժանապատվությամբ, իր ինքնությամբ, իր շահերով։

Մայիսի 17-ին՝ ընտանիքի սրբության օրը, վրաց ժողովուրդն արդեն հրապարակային հանրաքվե է անցկացրել, երբ աշխարհիկն ու հոգևորականը, մինչև մեկ միլիոն Վրաստանի քաղաքացիներ դուրս եկան մեր երկրի քաղաքներ և ասացին, որ չկա Վրաստան առանց իր հավատի, իր ավանդույթների, իր ինքնության»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։