Շալվա Պապուաշվիլի. Եթե դիտարկեք, ընդդիմությունն անգամ արտահերթ ընտրություններ չի պահանջում, քանի որ գիտի, որ չունի ժողովրդի աջակցությունը
Շալվա Պապուաշվիլի. Եթե դիտարկեք, ընդդիմությունն անգամ արտահերթ ընտրություններ չի պահանջում, քանի որ գիտի, որ չունի ժողովրդի աջակցությունը

Ընդդիմությունը արտահերթ ընտրություններ չի պահանջում, քանի որ գիտի, որ չունի ժողովրդի աջակցությունը,- ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Միաժամանակ, ըստ նրա, ընդդիմության ողջ քարոզարշավը ծառայում է ժողովրդին շրջանցելուն, նրան հալածելուն ու առանց ժողովրդի իշխանությունը զավթելուն։

«Եթե դիտարկեք, ընդդիմությունն անգամ արտահերթ ընտրություններ չի պահանջում, որովհետեւ գիտի, որ չունի ժողովրդի աջակցությունը։ Կլինեն արտահերթ ընտրություններ, թե ոչ, կապ չունի1 Ինչո՞ւ արտահերթ ընտրությունների կոչ չեն անում: Գիտեն, որ չունեն ժողովրդի աջակցությունը։ Վերջերս տեղի ունեցավ ինքնակառավարման ընտրություններ, որը ակնհայտորեն պարտվեց ընդդիմությունը։ Նրանց ողջ քարոզարշավն ուղղված է ժողովրդին շրջանցելուն, նրան ոտնձգելուն ու առանց ժողովրդի իշխանությունը զավթելուն։ Իհարկե, պետք չէ սպասել արտահերթ ընտրությունների», – ասել է Շալվա Պապուաշվիլին։