Շալվա Պապուաշվիլի. Ես չգիտեմ, թե որքանով են Եվրամիության մայրաքաղաքներում գիտակցում, որ «խաղաղության նախագիծը» գնալով ավելի է նմանվում «պատերազմի նախագծի», սակայն փաստն այն է, որ Թբիլիսիի փողոցային պատերազմների ետևում կանգնած է Բրյուսելը
Ես չգիտեմ, թե որքանով են Եվրամիության մայրաքաղաքները գիտակցում, որ «խաղաղության նախագիծը» ավելի ու ավելի է նմանվում «պատերազմական նախագծի», – սոցիալական ցանցերում գրել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։
«Եվրամիության առաջնորդներն իրենք պետք է քննարկեն սա։ Սակայն փաստը մեկն է՝ Բրյուսելն է կանգնած Թբիլիսիի փողոցային պատերազմների հետևում», – գրել է Պապուաշվիլին՝ կրկնելով Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հայտարարությունը։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ սկսում է Բրյուսելի «պատերազմական ծրագրի» դեմ ստորագրահավաք։ Օրբանի խոսքով՝ Եվրոպան «տաք աշնան շեմին է», քանի որ մայրցամաքը «ավելի ու ավելի արագ է շարժվում դեպի պատերազմ»։