Շալվա Պապուաշվիլի - Երեկ մենք տեսանք, որ իրականում ակցիայի կազմակերպիչը «Ազգային շարժումն» է, իսկ ՀԿ սեկտորի մի մասն իրականում «Ազգային շարժման» մասն է
Շալվա Պապուաշվիլի - Երեկ մենք տեսանք, որ իրականում ակցիայի կազմակերպիչը «Ազգային շարժումն» է, իսկ ՀԿ սեկտորի մի մասն իրականում «Ազգային շարժման» մասն է

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով՝ երեկ պարզ է դարձել, թե իրականում ովքեր են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի դեմ ակցիայի կազմակերպիչները։

Ըստ Պապուաշվիլիի՝ վերջում ամբիոնը գրաված «Ազգային շարժումն» է։ Պապուաշվիլիի պարզաբանմամբ՝ հերթական անգամ պարզ դարձավ, որ ՀԿ-երի մասն, ըստ էության, «Ազգային շարժման» մաս է կազմում։

«Ինչ վերաբերում է օրինագծին, կարծում եմ այս օրերին այս գործողությունները, ակցիաների կազմակերպիչները, ակցիաների կազմակերպիչների անթափանցիկությունը մեզ եւս մեկ անգամ ցույց տվեցին օրենքի անհրաժեշտությունը։ Մինչ օրս մենք նույնիսկ չգիտենք, թե ով է ֆինանսավորել տեխնիկական հագեցվածությունը, ակցիայի կազմակերպիչ համարվող «էնջեոները», ումից են ֆինանսավորվում։ Երեկ մենք տեսանք, թե իրականում ովքեր են այս ակցիայի կազմակերպիչները։ Սա «Ազգային շարժումն» է։ Նրանք կանգնեցին տրիբունայի վերջում։ Նրանք, ընդհանուր առմամբ, այս օրենքի դեմ քարոզչության ոգին են։ Ըստ այդմ, ևս մեկ անգամ պարզ դարձավ, որ ՀԿ սեկտորի այս հատվածը, ըստ էության, դարձել է «Ազգային շարժման» մաս։ «Այստեղ մենք չենք խոսում սահմանը ջնջելու, պարզապես «Ազգային շարժման» մաս դառնալու մասին»,- ասել է Պապուաշվիլին։