Շալվա Պապուաշվիլի. Երբեք չպետք է ոչ մի երկրի շահերը սեփականից վեր դասել
«Երբեք չպետք է ոչ մի երկրի շահերը սեփական երկրի շահից վեր դասեք»,- սոցցանցում գրել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Շալվա Պապուաշվիլին արձագանքել է Վլադիմիր Զելենսկու հարցազրույցի մի հատվածին։
«Այս պատմությունը լսելուց հետո հիասթափությունն ավելի է մեծանում, երբ հասկանում ես, որ նրանք, ովքեր Ուկրաինային տվել են «անվտանգության երաշխիքներ» և չեն կատարել դրանք պատերազմի սկսվելուց անմիջապես հետո, պահանջում էին էսկալացիա Ռուսաստանի հետ՝ չտրամադրելով ոչ անվտանգության, ոչ տնտեսական երաշխիքներ։ Խորհրդային Միության փլուզման արդյունքում Ուկրաինան դարձավ աշխարհի երրորդ ամենահզոր միջուկային տերությունը, սակայն 1994 թվականին միջուկային զենք ունեցող հինգ երկրների «անվտանգության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության» երաշխիքների դիմաց նա տվեց. իր ողջ միջուկային զինանոցը «Բուդապեշտի հուշագրով»: Այս պատմությունը, թերևս, ամենավառ օրինակն է՝ երբևէ ոչ մի այլ երկրի շահերը սեփական շահերից վեր դասելու ամենավառ օրինակը»,- գրում է Շալվա Պապուաշվիլին։