Շալվա Պապուաշվիլի. Վրաստանի և Իսպանիայի միջև ազգային վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման ստորագրումը շոշափելի որոշում է և քայլ առաջ Եվրամիությանը ինտեգրվելու ճանապարհին
Շալվա Պապուաշվիլի. Վրաստանի և Իսպանիայի միջև ազգային վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման ստորագրումը շոշափելի որոշում է և քայլ առաջ Եվրամիությանը ինտեգրվելու ճանապարհին

Շալվա Պապուաշվիլի. Վրաստանի և Իսպանիայի Թագավորության միջև ազգային վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման ստորագրումը շոշափելի որոշում է և քայլ առաջ Եվրամիությանը ինտեգրվելու ճանապարհին։

Վրաստանի և Իսպանիայի Թագավորության միջև ստորագրվել է ազգային վարորդական վկայականների փոխադարձ ճանաչում, ինչը շոշափելի որոշում է և առաջընթաց քայլ Եվրամիությանն ինտեգրվելու ճանապարհին։ Այս մասին սոցիալական ցանցում գրում է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

«Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո գործող վարորդական վկայական ունեցողները կկարողանան առանց թեստը հանձնելու իրենց օրինական բնակության պետությունում ստանալ հավասար գործողության վարորդական վկայական։ Սա շոշափելի որոշում է հասարակ քաղաքացիների համար և քայլ առաջ Եվրամիությանը ինտեգրվելու ճանապարհին»,- գրել է խորհրդարանի նախագահը։

Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին իր իսպանացի գործընկեր Ֆերնանդո Գրանդե-Մարլասկա Գոմեսի հետ երեկ ստորագրել է «Վրաստանի և Իսպանիայի Թագավորության միջև ազգային վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման և փոխանակման մասին» համաձայնագիր։