Շալվա Պապուաշվիլի. Վրաց ժողովուրդը գնահատում է վրացական կառավարությունը, Բրյուսելն ամբողջությամբ հրաժարվել է եվրոպական արժեքներից և հետ է շարժվում դեպի Խորհրդային Միություն
Շալվա Պապուաշվիլի. Վրաց ժողովուրդը գնահատում է վրացական կառավարությունը, Բրյուսելն ամբողջությամբ հրաժարվել է եվրոպական արժեքներից և հետ է շարժվում դեպի Խորհրդային Միություն

«Դաստիարակչական տոնը, որով որոշ եվրոպական հանձնակատարներ համարձակվում են խոսել վրաց ժողովրդի հետ, անընդունելի է», – այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։

Նրա խոսքով՝ կոնֆրոնտացիոն տոնին ի պատասխան, Բրյուսելն ինքը պետք է լսի վրաց ժողովրդի հիմնավորված գնահատականները։

«Մեր գլխավոր գնահատողը վրաց ժողովուրդն է։ Վրացական իշխանություններին գնահատում է հենց վրաց ժողովուրդը։ Վրաստանին գնահատականներ ներկայացնելու նման մոտեցում ուներ խորհրդային Մոսկվան՝ երբ մեզ հինգնամյայի ծրագրեր էր թելադրում։ Հիմա էլ՝ մեկ 5 կետ են ասում, մեկ՝ այլ պլաններ են ներկայացնում։ Միջազգային կարգի հիմնական սկզբունքը՝ այլ ժողովուրդների սուվերենության նկատմամբ հարգանքն է։ Դաստիարակչական այն տոնը, որով որոշ եվրահանձնակատարներ համարձակվում են խոսել վրաց ժողովրդի հետ, անընդունելի է։ Որոշ հետխորհրդային քաղաքական գործիչներ հավակնում են վրաց ժողովրդի անունից խոսել։ Էստոնիայի կամ այլ երկրների կողմից ընտրված մարդիկ խոսում են մեզ՝ վրացիներիս հետ, իբր մեր անունից։ Սա ամենամեծ ցինիզմն է և անկախության հանդեպ անհարգալից վերաբերմունքի դրսևորում։

Մենք ունենք մեր գնահատականները Բրյուսելի վերաբերյալ։ Դրանց բարձրաձայնում ենք և շարունակելու ենք բարձրաձայնել։ Քանի որ Բրյուսելն ընտրել է նման կոնֆրոնտացիոն տոն՝ համադրելով կուրատորի և խնամակալի դերերը վրաց ժողովրդի նկատմամբ, ապա նրանք պետք է պատրաստ լինեն նաև վրաց ժողովրդի կողմից իրենց գործունեության խիստ հիմնավորված գնահատական լսելուն։ Այսօր Բրյուսելը լիովին շեղվել է եվրոպական արժեքներից և գլորվում է դեպի անցյալ՝ դեպի Սովետական Միություն», – հայտարարել է Պապուաշվիլին։