Շալվա Պապուաշվիլի. Վերջապես հաստատվեց, որ մենք գործ ունենք ոչ թե վրացական «ՀԿ»-ների , այլ օտարերկրյա կառավարության կողմից կազմակերպված հասարակական կազմակերպությունների հետ
Շալվա Պապուաշվիլի. Վերջապես հաստատվեց, որ մենք գործ ունենք ոչ թե վրացական «ՀԿ»-ների , այլ օտարերկրյա կառավարության կողմից կազմակերպված հասարակական կազմակերպությունների հետ

«Վերջապես հաստատվեց, որ մենք գործ ունենք ոչ թե վրացական «ՀԿ»-ների , այլ օտարերկրյա կառավարության կողմից կազմակերպված ոչ կառավարական կազմակերպությունների հետ»,- սոցցանցում գրառել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Նա ասաց, որ ԱՄՆ նոր վարչակազմը բացահայտել է սխեմաները, որոնցով արտաքին օգնությունն օգտագործվում էր այլ երկրներում քաղաքական օրակարգեր առաջ մղելու համար:

«Այն բանից հետո, երբ ԱՄՆ նոր վարչակազմը բացահայտեց այն սխեմաները, որոնցով օտարերկրյա օգնությունն օգտագործվում էր այլ երկրների քաղաքական օրակարգը մղելու համար, վերջապես հաստատվեց, որ գործ ունենք ոչ թե վրացական ՀԿ-ների, այլ արտասահմանյան GONGO-ների ՝ Government-organized non-governmental organization հետ»,- գրառել է շալվա Պապուաշվիլին: