Շալվա Պապուաշվիլի. USAID-ը պետք է բացատրի, թե ինչպես են ամեն անգամ տասնյակ միլիոններ ծախսվում այն կազմակերպությունների վրա, որոնք կանգնած են ընտրությունների կեղծման հետևում
USAID-ը պետք է բացատրի, թե ինչպես են ամեն անգամ տասնյակ միլիոններ ծախսվում այն կազմակերպությունների վրա, որոնք կանգնած են ընտրությունների կեղծման հետևում,- այս մասին սոցցանցում գրել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Ինչպես գրում է Պապուաշվիլին, «Անհնար է 41,7 մլն դոլար ծախսել այլ երկրի ընտրությունների վրա և որևէ պատասխանատվություն չզգալ այդ երկրի բնակչության առաջ»։
«USAID-ը քաղաքական «ՀԿ-ների» միջոցով 41,7 մլն դոլար է ծախսել Վրաստանում ընտրությունների վրա։ Եթե վերցնենք բնակչության հարաբերակցությունը, ապա այս գումարը համարժեք է 3,78 միլիարդ դոլարի օտարերկրյա ներդրումներին ԱՄՆ ընտրություններում։ Այս համեմատությունն ավելի ցայտուն կլինի, եթե հիմք ընդունենք երկրների ՀՆԱ-ն։ Անհնար է 41,7 մլն դոլար ծախսել այլ երկրի ընտրությունների վրա և որևէ պատասխանատվություն չզգալ այդ երկրի ժողովրդի առաջ։ USAID-ը, որն ինքը 2020 թվականին մասնակցել է զուգահեռ հաշվարկի կեղծ արդյունքների տարածմանը և ընտրությունները տապալելու փորձին, և նույնը շարունակել է անել 2024 թվականին, պետք է բացատրի, թե ինչպես են տասնյակ միլիոններ ծախսվում կազմակերպությունների վրա, ովքեր ամեն անգամ կանգնած են ընտրությունների տապալման հետեւում»,- գրում է Շալվա Պապուաշվիլին: