Շալվա Պապուաշվիլի. Շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և հայ ժողովրդին Սուրբ Ծննդյան տոնի, Աստվածահայտնության առթիվ, թող այս տոնը ուրախություն և բարություն բերի նրանց ընտանիքներին
Շալվա Պապուաշվիլի. Շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և հայ ժողովրդին Սուրբ Ծննդյան տոնի, Աստվածահայտնության առթիվ, թող այս տոնը ուրախություն և բարություն բերի նրանց ընտանիքներին

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին շնորհավորում է հայ ժողովրդին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոների առթիվ՝ մաղթելով բարություն և բարօրություն։

Այս մասին Պապուաշվիլին գրում է սոցցանցի թվիթերյան էջում։

«Շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և Վրաստանի և համայն աշխարհի հայերին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոների առթիվ։ Թող այս տոնը ուրախություն, բարություն և բարօրություն բերի ձեր ընտանիքներին»,- գրել է Շալվա Պապուաշվիլին։