Շալվա Պապուաշվիլի. Սաակաշվիլին կլինիկայում է, քանի որ առողջական խնդիրներ ունի, կլինիկայից գիտենք, որ նա հաճախ հաշվի չի առնում բժիշկների խորհուրդները, կարևոր է հետևել բժիշկների ցուցումներին
Շալվա Պապուաշվիլի. Սաակաշվիլին կլինիկայում է, քանի որ առողջական խնդիրներ ունի, կլինիկայից գիտենք, որ նա հաճախ հաշվի չի առնում բժիշկների խորհուրդները, կարևոր է հետևել բժիշկների ցուցումներին

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով, կարևոր է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հետևի բժիշկների ցուցումներին։

Ինչպես նշել է Պապուաշվիլին, ըստ կլինիկայի, Սաակաշվիլին հաճախ հաշվի չի առնում բժիշկների խորհուրդները։

«Միխել Սաակաշվիլին կլինիկայում է հենց այն պատճառով, որ առողջական խնդիրներ ունի։ Կարևոր է, որ նա աջակցի այն բուժմանը, որը նա անցնում է կլինիկայում։ Կլինիկայից էլ գիտենք, որ, ցավոք, հաճախ բժիշկների խորհուրդները հաշվի չեն առնվում, ուստի սա է գլխավորը։ Կարեւոր է հետեւել բժիշկների խորհուրդներին ու նշանակումներին»,- ասել է Պապուաշվիլին։