Շալվա Պապուաշվիլի. Նրանք մեզանից պահանջեցին Ռուսաստանի հետ լարվածության սրում՝ առանց մեզ որևէ երաշխիք տալու, հիմա նրանք անվտանգության երաշխիքներ են պահանջում իրենց սեփական բանակի համար, որը ՆԱՏՕ-ի բանակ է

«Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակում Էստոնիայի ամենամեծ ռազմական զորախումբը կազմել է 150 զինծառայող, իսկ Վրաստանինը՝ 1 560։ Այդ մարդիկ մեզնից պահանջում էին էսկալացիա Ռուսաստանի հետ՝ առանց որևէ երաշխիք տալու», – այս մասին գրել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին սոցիալական ցանցում։

Նա արձագանքել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահկնայի հայտարարությանը, ըստ որի՝ «Էստոնիան Ուկրաինա զորք կուղարկի, եթե անվտանգության երաշխիքները ներառեն նաև խաղաղապահ ուժերին»։

«Այս մարդիկ մեզնից պահանջում էին էսկալացիա Ռուսաստանի հետ՝ առանց որևէ երաշխիքի։ Իսկ հիմա՝ իրենց բանակի համար, որը միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի բանակ է, պահանջում են անվտանգության երաշխիքներ։ Աֆղանստանի ՆԱՏՕ-ի առաքելությունում Էստոնիայի ամենամեծ կոնտինգենտը եղել է 150 զինծառայող, իսկ Վրաստանի՝ 1 560», – գրել է Պապուաշվիլին։