Շալվա Պապուաշվիլի - Մեր ցանկությունն է, որ հաջորդ նստաշրջանի շաբաթ կարողանանք ընտրել գլխավոր դատախազ
Մեր ցանկությունն է, որ կարողանանք գլխավոր դատախազ ընտրել հաջորդ նստաշրջանի շաբաթվա ընթացքում, – այս մասին հայտարարել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Նրա խոսքով՝ Դատախազության խորհուրդը քննարկում է գլխավոր դատախազի թեկնածությունը, որից հետո գործընթացը կտեղափոխվի խորհրդարան։
«Մենք ընդունել ենք օրենսդրական փոփոխություններ, որպեսզի Դատախազության խորհուրդը արդյունավետ հնարավորություն ունենա՝ իրեն տրված սահմանադրական լիազորությունների շրջանակներում, ընտրել թեկնածու և որոշում կայացնել առանց որևէ արտաքին միջամտության։ Խորհուրդը քննարկում է սա, և երբ վերջնական որոշում կայացվի, գործընթացը կտեղափոխվի խորհրդարան։ Մենք կշարունակենք քննարկել այս հարցը խորհրդարանական ձևաչափով։ Մեր ցանկությունն է, որ կարողանանք գլխավոր դատախազ ընտրել հաջորդ նստաշրջանի շաբաթվա ընթացքում», – ասեկ է Շալվա Պապաուշվիլին։