Շալվա Պապուաշվիլի. Մենք տեսել ենք բոլոր տեսակի լրատվամիջոցներ, բայց «բռնի լրատվամիջոցները» նոր երևույթ են, որոնք, ինչպես Ռուանդայի «Հազար բլուրների ռադիոն», արտասահմանյան դոնորների կողմից ստեղծված արտադրանք են
Թբիլիսիի ընտրական շտաբի վրա «նաց» «տիտուշկաների» կողմից հարձակումները ընտրություններին արտաքին միջամտության վառ օրինակ են, որի նպատակն է ստեղծել բռնի նախընտրական միջավայր,- այս մասին սոցիալական ցանցերում գրում է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Պապուաշվիլին արձագանքել է Մելիքիշվիլիի պողոտայում Կախա Կալաձեի ընտրական շտաբի մոտ բախմանը։
«Այս գործընթացում, որոշ օտարերկրյա դիվանագետների կողմից հրահրված ծայրահեղական խմբավորումներից բացի, ներգրավված են նաև արտաքին ֆինանսավորմամբ քարոզչական հարթակներ, այդ թվում՝ Բրյուսելի կողմից ֆինանսավորվող «Նեթգազեթին», որը ոչ միայն ապահովում է բռնության քարոզչություն, այլև կազմակերպում է բռնի հարձակում «Վրացական երազանքի» ընտրական շտաբի վրա։ Մենք տեսել ենք կողմնակալ, կուսակցական, դեղին լրատվամիջոցներ, բոլոր տեսակի լրատվամիջոցներ, բայց «բռնի լրատվամիջոցները» նոր երևույթ է, որը, ինչպես Ռուանդայի «Հազար բլուրների ռադիոն», օտարերկրյա դոնորների կողմից ստեղծված արտադրանք է», – գրում է Պապուաշվիլին։